ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսը ԱՄՆ Միչիգանի համալսարանում
Սեպտեմբերի 13, 2018ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի փոխդեկան, տ.գ.թ. Արամ Սիմոնյանը Միչիգանի համալսարանի միջազգային քաղաքականության կենտրոնում դասախոսություն է կարդացել «Ընդունված կոռուպցիան. ի՞նչ դեր ունեն մաքիավելիզմն և ռացիոնալիզմը» թեմայով: Արամ Սիմոնյանը միակ մասնագետն է Հայաստանից, ով այժմ ԱՄՆ Միչիգանի համալսարանում է և չորս շաբաթ մասնագիտական հետազոտություններ է անցկացնելու Վայզերի մասնագիտական վերապատրաստման ծրագրի շրջանակներում: