Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն հյուրընկալեց հայտնի IE համալսարանի ներկայացուցչին

Դեկտեմբերի 16, 2019

Ս.թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն հյուրընկալել էր իսպանական IE համալսարանի Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում ներկայացուցիչ հայազգի Սաթի Բոյաջյանին, նստավայրը՝ Մոսկվա։ Տիկին Բոյաջյանը մանրամասն ներկայացրեց դեռևս 1970-ականներին բիզնես դպրոցի հիման վրա Մադրիդում ստեղծված համալսարանը, մասնագիտություններն ու կառուցվածքը։ IE համալսարանն այսօր իր ոլորտում ութերորդ վարկանիշն ունի Եվրոպայում և աշխարհի 50 լավագույն համալսարանների շարքում է։ Այստեղ դասավանդում են շուրջ 30 երկրներից ժամանած դասախոսներ, ովքեր տեսականից զատ տրամադրում են պրակտիկ գիտելիքներ, որն էլ շատ կարևորվում է այս համալսարանում: Բարձրագույն կրթություն այստեղ կարելի է ստանալ հետևյալ մասնագիտություններով՝ կառավարում, ֆինանսներ, իրավագիտություն, բիզնես, միջազգային հարաբերություններ և այլն: ԳԿՄԿ ներկա ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես այս համալսարանին, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթությանն ընդհանրապես։ Հատկանշական է, որ ինչպես ԳԿՄԿ-ն Հայաստանում, այնպես էլ IE համալսարանն Իսպանիայում հեռավար բարձրագույն կրթության բնագավառում առաջատարներ են։ Քննարկման արդյունքում երկու բուհերի միջև հետագա համագործակցության, ուսանողների փոխանակության և համատեղ կրթական ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։