Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի մարտիության անակնկալը հայ կանանց և աղջիկներին

Մարտի 9, 2023

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ և Կենտրոնի ՈՒԽ-ի աջակցությամբ Երևանի տարբեր հատվածներում կանանց և աղջիկներին սպասվում էր հաճելի անակնկալ ծաղիկների և մարտիության շնորհավորական բացիկների տեսքով: Տոնական գեղեցիկ միջոցառումը ստացված էր, քանի որ այն ջերմ ժպիտներ և ուրախություն պարգևեց կանանց և աղջիկներին՝ դարձնելով օրն անմոռանալի:

Շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին գարնանային այս հրաշալի տոնի առթիվ և մաղթում կանացի երջանկություն, սեր և բազում մասնագիտական հաջողություններ:



ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին