Գլխավոր էջ





Մարտի 8-ի առթիվ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը շնորհավորեց կին աշխատակիցներին

Մարտի 7, 2023

Ս.թ. մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ անակնկալ էր պատրաստել Կենտրոնի կին աշխատակիցների համար:

Ա. Սարգսյանը առանձնակի երախտագիտությամբ շնորհավորեց ԳԿՄԿ կին աշխատակիցներին իրենց պատասխանատու և արգասաբեր աշխատանքի համար` բարձր գնահատելով նրանց դերը Կենտրոնի առաջընթացի և զարգացման գործում։

«Եվս մեկ անգամ շնորհավորելով գարնան, գեղեցկության և զարթոնքի այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ, որ հաջողությունները միշտ ուղեկից լինեն ձեզ` հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին»-, իր խոսքում նշեց Ա. Սարգսյանը:

Շնորհավորական բարեմաղթանքներից հետո տնօրեն Ա. Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց Կենտրոնում երկար տարիներ աշխատող կին գործընկերներին երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին