ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանի ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ
Մարտի 9, 2023Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Անհերքելի փաստ է, որ մեր ազգի պատմության ճակատագրական պահերին հայ կինը մշտապես իր անմնացորդ ներդրումն է ունեցել մեր հաղթանակների ու պետության կերտման գործում, և այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հարգանքը հայ կանանց հանդեպ և արժևորելու հայ կնոջ դերը ընտանիքի ամրապնդման, պետակաշինության և ազգապահպանության գործում:
Առանձնակի երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհավորել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կին աշխատակիցներին իրենց պատասխանատու և արգասաբեր աշխատանքի համար` բարձր գնահատելով նրանց դերը Կենտրոնի առաջընթացի և զարգացման գործում։
Եվս մեկ անգամ շնորհավորելով գարնան, գեղեցկության եւ զարթոնքի այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ հաջողությունները միշտ ձեզ ուղեկից լինեն` հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին:
Ապրե՛ք անհոգ և հայ կնոջ առանձնահատուկ իմաստությամբ շարունակե՛ք բարություն ու լույս սփռել ձեր շուրջն ու ամենուր:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն
Ա․ Սարգսյան