Գլխավոր էջ





Նոր համագործակցության համաձայնագիր Սլովակիայի համալսարանի հետ

Փետրվարի 11, 2022

Ս/թ փետրվարի 2-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի (https://www.uniag.sk/en/main-page) միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ որի նպատակն է նպաստել գիտահետազոտական և գիտակրթական համագործակցությանը: Սույն համաձայնագիրը սահմանում է ընդհանուր սկզբունքներն ու պայմանները, որոնց ներքո կիրականացվի համագործակցություն տարբեր գիտակրթական ուղղություններով:

Արդեն իսկ սույն համաձայնագրի շրջանակներում Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում առաջարկել է ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական կազմից ընդգրկվել Նիտրա քաղաքում կայանալիք «17րդ Միջազգային գիտական օրեր 2022 Սլովակիայում» գիտաժողովի գիատական խորհրդում: