Միջազգային դասախոսություն ԳԿՄԿ-ում
Ապրիլի 10, 2018
Ս.թ. ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի նախաձեռնությամբ Էրազմուս+ դասախոսների շարժունությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Դաբրովա Գուրնիչա համալսարանի Անվտանգության և ճգնաժամի կառավարման դեպարտամենտի ղեկավար Պաուլինա Պոլկոն հանրային դասախոսություն վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների համար՝ ներկայացնելով Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի և Չեխիայի հանրապետության փորձի ուսումնասիրությունը տեղեկատվական պատերազմի գործընթացում, ինչպես նաև սոցիալական մեդիայի կիրառումը ահաբեկչական կազմակերպությունների կողմից: