Գլխավոր էջ





Ներբուհական ինտելեկտուալ խաղ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտների մասնակցությամբ

Նոյեմբերի 21, 2019

Ս/թ նոյեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում աշխուժություն էր նկատվում. տարբեր մասնագիտությունների մագիստրանտները անչափ հետաքրքիր խաղի միջոցով պատրաստվում էին իրենց ուժերը փորձել ինտելեկտուալ դաշտում: Խաղը կազմակերպել էին Կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնը, ՈւԽ և ՈւԳ կառույցները:

Մրցույթին մասնակցում էր 5 թիմ՝ յուրաքանչյուրում՝ 6-8 մասնակից: Խաղն անցակցվում էր 3 փուլով: Վերջին 3-րդ փուլ էին անցնում բարձր միավորներ վաստակած թիմերը:

Խաղի վերջում հավելյալ 4 հարցի միջոցով հաղթող ճանաչվեց «Աճ» թիմը:

Հավաստագրեր հանձնվեցին նաև 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած «Ֆեմիդա» և «Լեգենդ» թիմերին:

«Լավագույն գիտակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրանտ Ծովինար Քյուրքչյանը: