Գլխավոր էջ





Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 14, 2016

2016 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ՈՒԳԸ նախագահ Միկիչ Փարսադանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 73-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Խաղի հովանավորն էր «Vxsoft» ընկերությունը` գործադիր տնօրեն Վահագն Մխիթարյանի գլխավորությամբ:
Միկիչ Փարսադանյանի բացման խոսքից հետո մրցույթը վարող Նաիրա Ալավերդյանը ներկայացրեց ժյուրիի կազմը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավախորհրդատու Լիլիթ Խառատյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոսական ծրագրերի ղեկավար Մարգարիտա Մարկոսյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Համո Սուքիասյան, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի սպասարկման բաժնի պետ Սուսաննա Ծատուրյան:
Մրցույթին մասնակցող թիմերն էին՝


1. «Իրավագիտություն» 1-ին կուրս,

2. «Իրավագիտություն» 2-րդ կուրս,


3. «Հոգեբանություն» 1-ին կուրս,

4. «Հոգեբանություն» 2-րդ կուրս,

5. «Միջազգային հարաբերություններ» 1-ին կուրս,


6. «Արևելագիտություն» 1-ին կուրս,


7. «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» 2-րդ կուրս

8. «Բնապահպանություն և բնօգտագործում» 1-ին կուրս:


Մրցույթն անցկացվեց երեք փուլով՝ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Առաջին մրցափուլից հետո կիսաեզրափակիչ անցավ հինգ թիմ: Եզրափակիչ փուլ դուրս եկան «Իրավագիտություն» 2-րդ, «Միջազգային հարաբերություններ» 1-ին, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» 2-րդ, «Հոգեբանություն» 2-րդ կուրսերի թիմերը:

Լարված պայքարի արդյունքում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Իրավագիտություն» 2-րդ կուրսը (թիմի անդամներ՝ Ժորժետա Բեգլարյան, Վաղինակ Էլոյան, Հայկ Շահբազյան, Վլադիմիր Արզումանյան, Անուշ Ոսկանյան): Ի դեպ, միջոցառմանը ներկա Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Սոնա Ֆարմանյանը թիմի անդամաներից Վաղինակ Էլոյանին և «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության 2-րդ կուրսի մասնակից Հայկ Իսպիրյանին ՝ որպես խաղի լավագույն մասնակիցների, հրավիրեց այցելության Զորաց քարեր, Նորավանք, Թռչնի քարանձավ:
Միջոցառման բոլոր մասնակից թիմերը արժանացան խրախուսական նվերների: Մրցանակային տեղերն զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և գրքեր: Խաղի հաղթող թիմը պարգևատրվեց նաև արդարության խորհրդանիշ Ֆեմիդայի արձանով:
Ժյուրիի անդամ Լիլիթ Խառատյանը, հայտնեց իր շնորհակալական խոսքը և պատվոգրեր ու գրքեր հանձնեց միջոցառման կազմակերպիչ Միկիչ Փարսադանյանին, խաղ-մրցույթը վարող Նաիրա Ալավերդյանին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջացառումները ավանդույթ կդառնան Կենտրոնի ուսանողական կյանքում: