Գլխավոր էջ





Ինտելեկտուալ խաղ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ- ում

Մարտի 21, 2018

Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր ամենամյա ներբուհական ինտելեկտուալ խաղ: Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 5 թիմ` «Լիբիդո», «Աթենաս», «Կառավարում», «Ավրորա», «Բնապահպաններ»: Ժյուրիի կազմում էին` Ե. Զարգարյանը` ուսումնական մասի պետ, Լ.Խառատյանը՝ իրավախորհրդատու, Մ.Մարկոսյանը՝ ՈԱ բաժնի առաջատար մասնագետ, և Կ.Սարգսյանը՝ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ: Հատուկ հյուր էր ի.գ.թ., դոցենտ Միսակ Մարկոսյանը, ով ոչ միայն խաղի հաղորդավարն էր, այլ նաև հարցերի կազմման հեղինակը: Ինտելեկտուալ խաղը բաղկացած էր 2 մասից` նախընտրական և եզրափակիչ: Առաջին փուլում յուրաքանչյուր խմբին տրվեց 15 հարց։ Արդյունքում «Լիբիդո» և «Աթենաս» թիմերն անցան եզրափակիչ փուլ: Եզրափակիչ փուլում թիմերին տրվեց 5 հարց: Ցուցաբերելով ուժեղ և արդյունավետ խաղ՝ արդյունքում հաղթեց «Լիբիդո» թիմը: