Գլխավոր էջ





Քննարկումների նախաձեռնում շահեկիցների հետ

Դեկտեմբերի 13, 2019

«Շրջակա միջավայրի ռադիացիոն պաշպանություն» նոր մշակվող դասընթացի շրջանակներում ՀԱԷԿ-ի ռադիացիոն անվտանգության բաժնի ղեկավարի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կ.Ի. Փյուսկյուլյանը հանդիպում ունեցած ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողների և Էկոկենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու «Շրջակա միջավայրի ռադիացիոն պաշպանություն» նոր մշակվող դասընթացի առարկայական նկարագիրը։ Այնուհետև Կ.Ի. Փյուսկյուլյանը դասախոսություն կարդաց ՀԱԷԿ-ում ռադիացիոն մոնիթորինգի և ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների կառավարման մասին։