«Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում». վերապատրաստումների նոր փուլ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Հուլիսի 18, 2014ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Որակի ապահովման բաժնի և Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախաձեռնությամբ Ս/թ հուլիսի 14-17-ը և հուլիսի 22-25-ը «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում շարունակվում են պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները: Վերապատրաստումների այս փուլը կոչվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում», որի ընթացքում դասախոսները հնարավորություն ունեն ստանալ ՏՏ ոլորտում կիրառական և տեսական գիտելիքներ, ինչն էլ իր հերթին կնպաստի դասավանդման նոր մեթոդների մշակմանը և դասավանդման որակի բարձրացմանը:
Վերապատրաստումների ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: