Գլխավոր էջ





VERITAS ծրագրի շնորհանդեսը՝ ՀՈՐԻԶՈՆ 2020 տեղեկատվական սեմինարի շրջանակներում

Հունիսի 13, 2014

Ս/թ հունիսի 11-12 Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ ԳԱԱ գիտական և տեխնոլոգիական ծրագրերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպել էր տեղեկատվական սեմինար Եվրոմիության նոր շրջանակային ծրագրի` Հորիզոն 2020-ի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ բոլոր գիտական կազմակերպությունների համար: Տեղեկատվական սեմինարին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անժելա Պապիկյանը ակադեմիական հանրությանը և օտարերկրյա հյուրերին ներկայացրին ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագիրը, խնդիրներն ու նպատակները և ծրագրի ընթացքը: Մասնակիցներին նաև բաշխեցին տեղեկատվական նյութեր՝ Զալցբուգյան սկզբունքների մասին՝ անգլերեն և հայերեն լեզուներով:

Հորիզոն 2020-ը ԵՄ հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որի բյուջեն նախատեսված 7 տարիների համար (2014-ից 2020-ը) կազմում է 80 միլիարդ եվրո: Ծրագիրը միտված է տնտեսության զարգացմանը և կապակցելու է նորարարությունն ու հետազոտությունը` փորձելով հասնել այնպիսի գործընթացների իրականացմանը, ինչպիսիք են գիտության գերազանցությունը, արդյունաբերության առաջնայնությունը և հասարակական մարտահրավերների դիմակայությունը: 
2014-2015թթ. ընթացքում Հորիզոն 2020-ի աշխատանքային փաթեթը ամփոփում է ծրագրի տարբեր բաժիններ` իրենց համապատասխան մրցույթներով: Յուրաքանչյուր բաժնում ներկայացված է ծրագրի ընդհանուր նպատակը, համապատասխան մրցույթները, նրանց թեմաները և հայտերի ներկայացման վերջնաժամկետները: 
Ծրագրի մասին ամբողջ տեղեկատվությունը կարելի է գտնել Եվրահանձնաժողովի հետազոտությունների և նորարարության կայքում` Participant portal բաժնում:
Նույն կայքում հրապարակված են Horizon 2020-ի հայտարարված մրցույթները`http://ec.europa.eu/