ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում էր Իտալիայի Տուշայի համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Կառլո Կոնտարդոն
Սեպտեմբերի 5, 2017
Իր այցի շրջանակներում Տուշայի համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Կառլո Կոնտարդոն անցկացրեց վերապատրաստում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների վարիչների, ամբիոնների միջազգայնացման պատասխատուների և վարչական անձնակազմի համար: Վերապատրաստման նպատակն էր, թե ինչպես կրկնակի դիպլոմի ծրագրեր ստեղծել Տուշայի համալսարանի համապատասխան դեպարտամենտների հետ: Կառլո Կոնտարդոն քայլ առ քայլ ներկայացրեց կրկնակի դիպլոմի ծրագրի ստեղծման գործընթացը, այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:
Հիշեցնենք. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բարելավման պլանի համաձայն՝ եվրոպական համալսարանների հետ համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգայնացման առաջնահերթություններից մեկն է: