Գլխավոր էջ





Դիպլոմների հանձնման արարողություն

Սեպտեմբերի 29, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ մագիստրոսական դիպլոմների հանձնման հերթական պաշտոնական արարողությունը: Դիպլոմներ հանձնվեցին «Իրավագիտություն» ամբիոնի շրջանավարտներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը՝ հաջողություններ մաղթելով շրջանավարտներին հետագա մասնագիտական և աշխատանքային գործունեության մեջ: Շահազիզյանը վստահեցրեց , որ մագիստրոսները շուտով կհամալրեն ՀՀ կադրային դարբնոցը և իրենց ուրույն դերը կզբաղեցնեն աշխատաշուկայում: Իրավագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Ս. Բաբայանը շնորհավորեց շրջանավարտներին և կոչ արեց երբեք չդադարել ինքնակատարելագործմելուց, մշտապես խորացնել մասնագիտական հմտություններն ու գիտելիքները: ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը հույս հայտնեց այսուհետ շարունակել համագործակցությունը մագիստրոսների հետ ՝ որպես գործընկերներ:

Իրավագիտության մագիստրոս Ա. Մայիլյանն իր շնորհակալակն խոսքն ուղղեց ԳԿՄԿ ողջ անձնակազմին՝ իրենց փոխանցած փորձի և գիտելիքների համար:

- 2021 թ. շրջանավարտների ուսումնառության տարիները համընկան COVID-19-ի և Արցախյան պատերազմի ծանրագույն շրջափուլերի հետ, սակայն դասախոսների և ուսանողների բարեխիղճ աշխատանքի արդյունքում ստացված գիտելիքները և հմտությունները կօգնեն մեզ աշխատանքային հաջողությունների հասնելու և մասնագիտական հետագա առաջխաղացման համար,- նշեց Մայիլյանը:

Հանրային կապերի և կարիերայի բաժին