Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ շրջանավարտները հյուրընկալվեցին իրենց հարազատ բուհում

Հոկտեմբերի 23, 2019

Ս/թ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման, հանրային կապերի և զբաղվածության բաժինների, ինչպես նաև տնտեսագիտության և կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել «Շուկայագիտություն (Մարքեթինգ)» մասնագիտության նախկին շրջանավարտների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Շուկայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, վեր հանվեցին մասնագիտական և մանկավարժական պրակտիկաների կազմակերպմանն առնչվող մի քանի հարցեր: Ուսանողները ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ տարբեր առաջարկներ ներկայացրին: Նշվեց, որ գործնական առարկների թիվն ավելացնելու, ինչպես նաև պրակտիկան կրթական ծրագրի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա:

Շրջանավարտները տնտեսագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նարինե Մանուկյանին հավաստիացրին, որ բաց են հետագա համագործակցության համար: