ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբը ժամանակակից լուծումներով կահավորված նոր սենյակ ունի
Դեկտեմբերի 27, 2019Ս/թ դեկտեմբերի 25-ին ԳԿՄԿ-ում տոնական օր էր. նոր դահլիճի բացման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո տեղի ունեցավ նաև Օտար լեզուների ամբիոնին կից գործող օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբի վերանորոգված լսարանի բացման արարողությունը: Ժամանակակից լուծումներով կահավորված և տեխնիկապես հագեցած լսարանում այսուհետև հնարավոր կլինի կազմակերպել նաև միջմշակութային տարբեր քննարկումներ և միջոցառումներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը նորանոր ծրագրերի իրականացում և բեղմնավոր գործունեություն մաղթեց Օտար լեզուների ամբիոնի վարիչ Գ. Գրիգորյանին և մյուս աշխատակիցներին: