Գլխավոր էջ





MENVIPRO ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ SWOT վերլուծության խմբի առաջին հանդիպումը

Մայիսի 13, 2019

«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ SWOT վերլուծության խմբի առաջին հանդիպումը: Խմբի անդամները քննարկեցին և նախանշեցին SWOT վերլուծության աշխատանքների մեկնարկային կետերը: SWOT վերլուծության նպատակն է վերհանել Հայաստանում բնապահպանական կրթության պահանջարկը, բացերը, արտաքին շահեկիցներին, բնապահպանական կրթության առավելությունները և թերությունները ՀՀ-ում: