Գլխավոր էջ





«Տուրիզմի կառավարում» ամբիոնի ուսանողների առաջին գործնական պարապմունք

Դեկտեմբերի 1, 2015

2015 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի  «Տուրիզմի կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն իրենց առաջին գործնական պարապմունքն  անցկացրին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  ամբիոնի դասախոս, դոցենտ Զարուհի Հայրյանի ղեկավարությամբ:






Գործնական պարապմունքի հիմնական նպատակներն էին.

  • ընդհանուր ծանոթացում Թբիլիսիի տուրիստական ենթակառուցվածքներին,
  • այցելություն Սուրբ Գևորգ և Էջմիածին եկեղեցիներ,
  • այցելություն նկարիչ-քանդակագործ  Զ. Ծերեթելիի թանգարան,
  • «Հյուրանոցային գործ»  թեմայով դասընթաց «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցում,
  • այցելություն Մցխեթա քաղաքի  առողջարան և ծանոթացում  տեղի  պատմամշակութային ներուժին:

Թբիլիսիում  ուսանողները կատարեցին գիդ-էքսկուրսավարի աշխատանքը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի հանձնարարական` ներկայացնել քաղաքի այս կամ այն տուրիստական ենթակառուցվաածքը: Էքսկուրսիաների հիմնական վայրերն  էին  քաղաքի կենտրոնը, Շ. Ռուսթավելու հրապարակն ու հուշարձանը, Սայաթ-Նովայի և Մանթաշևի հուշարձանները, Սուրբ Գևորգ և Էջմիածին եկեղեցիները,  Հավլաբար փողոցը:
«Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցի աշխատակիցները ուսանողներին ծանոթացրին հյուրանոցի ծառայություններին ու հյուրանոցային համարների տարբեր տեսակներին:
Այս ուղևորությունը, լինելով կրթական-մշակութային,  կրոնական և գաստրոնոմիկ  տուրիզմի համակցում, համալրեց ուսանողների գիտելիքները և մասնագիտական էքսկուրսիաների  անցկացման առաջին քայլը դարձավ: