Գլխավոր էջ





Տեղի ունեցավ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի ընդլայնված նիստը

Ապրիլի 2, 2021

Ս/թ մարտի 26-ին ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված գործընթացի շրջանակներում Էկոկենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Բնապահպանություն և բնօգտագործում; ամբիոնի ընդլայնված նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  • Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման դասընթացների ծրագիրը
  • Դասախոսների առարկայական նկարագրերի որակի գնահատման մշտադիտարկման գործընթացի ապահովումը
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի (MENVIPRO) շրջանակներում մշակված և արդիականացված առարկաների բովանդակային բաղադրիչը, համեմատական բնութագրերի ներկայացումը Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով բոլոր դասախոսները ներկայացրեցին 5 րոպե տևողությամբ շնորհանդես իրենց առարկայական ծրագրերի բովանդակության վերաբերյալ, իսկ MENVIPRO ծրագրի շահառու դասախոսները ներառել էին նաև առարկայական ծրագրերի համեմատական վերլուծությունը՝ մինչև ծրագրերի արդիականացումը և արդիականումից հետո: