Գլխավոր էջ





Փորձագիտական այց՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Մայիսի 6, 2016

Ս.թ. մայիսի 10-13-ը  ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում տեղի կունենա փորձագիտական խմբի այցը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, որտեղ փորձագետները հանդիպում-քննարկումներ կանցկացնեն ուսումնական հաստատության ղեկավարության, ամբիոնների վարիչների, դասախոսների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների հետ, կիրականացվի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի հավատարմագրման վերաբերյալ: