Փորձի փոխանակում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում հեռավար կրթության ոլորտում
Հուլիսի 21, 2014Ս/թ հուլիսի 19-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հեռավար կրթական ծրագրերը մշակող դասախոսական կազմի հետ սեմինար-քննարկում: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Հեռավար կրթության կազմակերպում ծրագրում ընդգրկված դասախոսները և սեմինավարները: Օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ Հեռավար դասընթացների կրթական ծրագրերի քննարկում, հեռավար ուսուցման համակարգերի տեխնոլոգիական հիմունքներ, հեռավար ուսուցման կազմակերպման մոդելներ:
Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում: Բանախոսները ներկայացրեցին Աթենքում իրենց ձեռք բերած փորձը, հեռավար դասընթացների կազմակերպման տեխնոլոգիական հիմունքները, քննարկեցին ընտրված դասընթացները և դրանց մշակման հնարավոր տարբերակները:
Դասախոսները սովորեցին գործնականում աշխատել հեռավար կրթության կազմակերպման համար անհրաժեշտ մի քանի ծրագրային փաթեթներով, ինչպիսիք են՝ Smarnotebook, Camtasia, Jing, Brainshark և Presentme.