Գլխավոր էջ





Պատերազմից մեկ տարի անց էլ Եռաբլուրի բարձունքը չի լռում

Հոկտեմբերի 1, 2021

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում լսվեցին առաջին պայթյունների ձայները: Շուրջ մեկուկես ամիս ադրբեջանական զինուժը թիրախում պահեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց տարածքների մեծ մասը, հայ ժողովուրդը կորցրեց դարի տղաներին: Ավելի քանի 3 հազար զոհ, հազարավոր վիրավոր երիտասարդներ ու զինվորականներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ բաժնի աշխատակիցները մի խումբ մագիստրանտների հետ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ գլուխ խոնարհելու հերոսների շիրիմների առջև և փաստելու, որ արժանապատվորեն կկատարեն տղաների թողած պատգամը: 



ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին