Միջազգային նոր համագործակցություն Խորվաթիայի Օսիեկի համալսարանի հետ
Դեկտեմբերի 26, 2022«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Խորվաթիայի Օսիեկի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել շարժունության ծրագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի դասախոսների և ուսանողների համար։
Մագիստրոսական կրթական բաղադրիչին համապատասխան՝ կկազմակերպվեն դասախոսություններ «Բույսերի մոլեկուլային գենետիկա և գենոմիկա» դասընթացի շրջանակներում։ ՀՀ ԳԱԱ ՄԿԻ ասպիրանտները և ԳԿՄԿ մագիստրոսները հնարավորություն կունենան Օսիեկի համալսարանում ստանալ տեսական գիտելիքներ և ձեռք բերել պրակտիկ հմտություններ մոլեկուլային կենսաբանության/գենետիկայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում։
Գիտական բաղադրիչը ենթադրում է համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում՝ միտված տարբեր մշակաբույսերի և վայրի ցեղակիցների գենետիկական բազմազանության և սելեկցիոն ներուժի բացահայտմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին