Գլխավոր էջ





Էրազմուս+ աշխատանքները շարունակվում են

Մայիսի 27, 2019

Տուշայի համալսարանի այցի շրջանակներում Էկոկենտրոնի աշխատակիցներ Լիլիթ Սահակյանը և Գևորգ Տեփանոսյանը բաժնի ղեկավար պրոֆեսոր Սառա Մարինարիի հետ քննարկել են ասպիրանտ Գայանե Մելքոնյանի նույն բաժին եռամսյա ուսումնական այցի ժամանակ իրականացված ուսումնահետազոտական աշխատանքների արդյունքները, քննարկել ստացված տվյալների կարևորությունը և համատեղ հոդվածի տպագրության հնարավորությունները։ Քննարկվել է նաև MENVIPRO ծրագրի շրջանակներում վերոնշյալ բաժնի մասնագետների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մագիստրոսներին դասավանդվող «Հողերի որակի մշտադիտարկում» առարկայի տեղայնացման գործընթացի պահանջներն ու առանձնահատկությունները։