Գլխավոր էջ





Էրազմուսյան պատմություններ

Հոկտեմբերի 18, 2021
Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից կազմակերպված #Մունդուս Talks 4. «Իմ մասնագիտական ճանապարհը» վեբինարի ընթացքում ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, ԳԿՄԿ դասախոս Դավիթ Պիպոյանը ներկայացրեց Էրասմուս Մունդուս ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարանի դոկտորական դպրոցում ուսանելու իր փորձը և հետագայում այդ գիտելիքների ու փորձի կիրառությունը իր ներկայիս աշխատանքում։

Դավիթ Պիպոյանը ։

Նա ներկայացրեց Տուշայի համալսարանի հետ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրի հաջողված փորձը, ինչպես նաև ներկայումս իրականացվող Մենվիպրո կարողությունների զարգացման ծրագիրը:
Իսկ ս.թ. հոկտեմբերի 14-ին Տուշայի համալսարանի կողմից կազմակերպված #Էրազմուս+ օրերին (http://www.unitus.it/it/unitus/international2/articolo/get-to-know-unitus?fbclid=IwAR3jiFunDpSEYxX8bTvHUHYg290-f2R8K4WVAvCvg04SjwzoOe4vtdiM8Ac) Դավիթ Պիպոյանը ներկայացրեց ԳԿՄԿ - Էկոկենտրոն - Տուշայի համալսարան հաջողված համագործակցության պատմությունը, ձեռք բերված նվաճումները, ինչպես նաև իտալացի ուսանողներին հրավիրեց իրենց ուսումնառությունն իրականացնել Հայաստանում միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: