«Երիտասարդության միջազգային ուսումնասիրություններ» / InYouS / Erasmus + KA2 ծրագիր
Ապրիլի 5, 2018Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության և նրա գործընկերների կողմից: Գործընկերներից մեկը ՀՀ գիտութունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն է: Ծրագիրը կնպաստի երիտասարդների աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչմանը՝ հավաստագրված «Միջազգային երիտասարդական ուսումնասիրությունների» ուսումնական ծրագրերի (ինչպես նաև երիտասարդ աշխատողների համար հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպման) և Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար բաց կրթական նյութերի միջոցով:
Ծրագրի հատուկ նպատակներն են՝
- Բուհերում ոչ ֆորմալ և ֆորմալ կրթության ինտեգրման խթանումը և ամրապնդումը միջազգային երիտասարդական ուսումնասիրությունների վերաբերյալ հավաստագրված դասընթացների ստեղծման միջոցով:
- Ձևավորել կամուրջներ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության և պրակտիկայի միջև` նորարարական ներուժի տարածման, Եվրոպայի երիտասարդների կրթական և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման, կարիերայի ճկունության և շարժունակության խթանման նպատակով և հավաստիացնել ապացույցի վրա հիմնված քաղաքականության և պրակտիկայի արժեքն ու օգտակարությունը:
- Երիտասարդական դաշտում մարդկային ներուժի հզորացում՝ երիտասարդների որակյալ աշխատողների կաևորագույն զանգվածի ստեղծման միջոցով:
- Երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության միջազգային ճանաչման խթանումը՝ ձևական կրթական համակարգին համապատասխանող չափանիշների մշակման և ընդունման միջոցով:
Մշակված ուսումնական ծրագրերի շնորհիվ ծրագիրը կբարձրացնի Եվրոպական երիտասարդական քաղաքականության և պրակտիկայի առկա մարդկային ռեսուրսների որակը`Լիսաբոնյան ռազմավարությանը, Եվրոպական երիտասարդական պակտին և EU երիտասարդական ռազմավարությանը համապատասխան: Այն նպաստում է նաև բարձրագույն կրթության արդիականացմանը՝ միջազգային և բազմալեզու ուսանողական մարմնի ինտեգրված դասընթացների մշակման միջոցով: Ծրագրի կրթական սկզբունքները դրական են գնահատում գործնական մասնագետների կուտակած փորձը և հմտությունները՝ գործընկեր երիտասարդական ցանցերից, որոնք բարելավում են իրենց որակավորումը և ընդգրկում են լայնածավալ մասնագիտական զարգացում: