Գլխավոր էջ





Կրթությունը թվային դարաշրջանում

Մարտի 26, 2018

ԱՄՆ պետ. դեպարտամենտի ֆինանսավորմամբ 2018թ. հունվարի 29-ից փետրվարի 16-ը ԱՄՆ-ում տեղի ունեցավ «Կրթությունը թվային դարաշրջանում» բազմատարածաշրջանային միջազգային առաջնորդության ծրագիրը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: Ծրագրի նպատակներն էին կրթության ոլորտում ընթացիկ տեխնոլոգիական միտումների ներկայացումը, նոր տեխնոլոգիաների ազդեցությունը ուսումնառության վրա, ներառյալ՝ առավելություններն ու թերությունները, ինչպես նոր տեխնոլոգիաները ինտեգրել ուսումնական գործընթացում և ուսումնասիրել ուսումնական հաստատությունների և մասնավոր հատվածի գործընկերությունների օրինակները:
Ծրագրի մասնակիցները այցելեցին հեռավար և առցանց կրթության ոլորտի առաջատար բուհեր և ընկերություններ, ինչպիսիք են՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Հարվարդի համալսարանը, «Blackboard», «Google», «Edx» և բազմաթիվ այլ համալսարաններ, դպրոցներ և ընկերություններ, որտեղ հնարավորություն ունեցան ունկդրել ոլորտի առաջատարներին, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և ուսումնասիրել թվային դարաշրջանում կրթության մարտահրավերները: