Գլխավոր էջ





Կրկնակի դիպլոմով ծրագիր լեհական WSB ակադեմիայի հետ

Փետրվարի 11, 2020

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը նոր համագործակցություն է սկսում լեհական WSB ակադեմիայի հետ: Համագործակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կառավարում» կրթական ծրագրով սովորող մագիստրանտները հնարավորություն կունենան Կենտրոնում իրենց ուսումնառությանը զուգահեռ ուսանել նաև լեհական WSB ակադեմիայում և երկրորդ դիպլոմ ստանալ:

Պայմանները՝


Յուրաքանչյուր ուսումնական տարում Կենտրոնի ուսանողները WSB ակադեմիայի ուսումնական պլանի համաձայն դասընթացներ կանցնեն: Կրթությունը WSB ակադեմիայում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում տևելու է 2-4 շաբաթ: Ուսումնառության պայմանները համաձայնեցվելու են կողմերի միջև:

Մեկ ուսումնական տարվա ուսման վարձը կազմում է 500 եվրո: Ուսման վարձը վճարվում է մինչև տվյալ ուսումնական տարվա հոկտեմբերի 15-ը. այն կարող է վճարվել նաև երկու փուլով՝ 250 եվրո՝ մինչև տվյալ ուսումնական տարվա հոկտեմբերի 15-ը և 250 եվրո՝ մինչև մարտի 15-ը, WSB ակադեմիայի բանկային հաշվեհամարին:

Բացի այդ՝ ուսանողից գանձվում է նաև 150 եվրո գրանցման համար և 50 եվրո դիպլոմի:

Դիպլոմը տրվում է անգլերենով, դիպլոմի հավելվածը՝ լեհերենով:

WSB ակադեմիայի մասին տե՛ս http://www.wsb.edu.pl/index.php?idg=en կայքում:

Ծրագրի կոնտակտային անձ՝ Նանա Մանուկյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ, հեռ.՝ 010584541, էլհասցե՝ nana.manukyan@isec.am: