Հեռավար աշխատանքային հանդիպում ուսումնական մասի և ՏՏ բաժնի աշխատակիցների մասնակցությամբ
Ապրիլի 15, 2020Այսօր՝ ապրիլի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հերթական հեռավար առցանց նիստը, որին մասնակցում էին ԳԿՄԿ ուսումնական մասի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցները: Ուսումնական մասի աշխատակիցները ներկայացրեցին ուսումնական գործընթացի ընթացիկ աշխատանքները և խնդիրները: Ուս մասի պետ Ե. Զարգարյանը տվեց համապատասխան հանձնարարականներ հեռավար դասընթացների կազմակերպման, լուծարքների հանձման, քննությունների և թեզերի նախապաշտպանությունների անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցող տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցները՝ ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Ա. Սարգսյանի գլխավորությամբ պատասխանեցին հեռավար դասընթացների կազմակերպման ընթացիկ տեխնիկական և ծրագրային հարցերին: Բաժնի աշխատակիցները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը աշխատակիցներին, ուսանողներին և դասախոսական կազմին տրամադրել տեխնիկական խորհրդատվություն և աջակցել հեռավար հարթակում անցկացվող դասընթացների կազմակերպմանը: Քննարկվեցին նաև ուսանողներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման, վարձավճարների և դասընթացների մոնիթորինգի վերաբերյալ հարցեր: