Մեկնարկում է երկրորդ փուլի հեռավար դասընթացները
Հունվարի 26, 2015ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկրորդ փուլի մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին:
Դասընթացները մեկնարկում են ս.թ. փետրվարի 5-ին՝ 5-6 շաբաթ տևողությամբ: Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը (մինչև ս.թ. հունվարի 29-ը ներառյալ).
• Այցելե՛ք ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակ՝ vle.sci.am,
• Գրանցվե՛ք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում հետևյալ հղումով՝ http://vle.sci.am/moodle/login/index.php?lang=hy,
• Այնուհետև հետևյալ դասընթացներից ընտրեք այն դասընթաց(ներ)ը, որոնց ցանկանում եք մասնակցել (կարող եք ընտրել առավելագույնը երկու դասընթաց)՝
- Էթիկետ և միջմշակութային հաղորդակցություն
- Հաշվապահական հաշվառում
- C++ սկսնակների համար
- Լինուքս օպերացիոն համակարգի բազային դասընթաց
- Պրակտիկ մենեջմենթ
• distance@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր անձնագրի պատճեն, դիպլոմի պատճենը, կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև այն դասընթաց(ներ)ի անվանումները, որոնց ցանկանում եք մասնակցել:
• Ընտրվելու դեպքում մինչև ս.թ. փետրվարի 4-ը Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք Ծրագրին Ձեր մասնակցությունը հաստատող նամակ՝ հետագա քայլերի ցուցումներով:
Կհաստատվի միայն սահմանված ժամկետում և բոլոր քայլերը ճշգրիտ կատարած դիմորդների մասնակցությունը: