Նոր տուր փաթեթների քննարկում
Հոկտեմբերի 23, 2017Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի մագիստրանտները դոցենտ Զ․ Գ․ Հայրյանի ղեկավարությամբ Երևանի նոր տուրիստական փաթեթների շնորհանդես անցկացրին։ Այն նվիրված էր Էրեբունի-Երևան տոնակատարությանը։ Մագիստրանտների հյուրն էր Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ պարոն Գևորգ Օրբելյանը, որը ներկայացրեց մայրաքաղաքի տուրիզմի զարգացման հեռանկարները։ Զեկուցումով հանդես եկավ դոցենտ Զ․ Հայրյանը՝ նշելով քաղաքային տուրիզմի զարգացման հեռանկարները Երևանում։ Միջոցառման ընթացքում մագիստրանտների ելույթները ուղեկցվում էին ցուցադրումներով, որոնք նվիրված էին մայրաքաղաքում գրական տուրիզսմին, Երևանի այգիների և հանգստյան գոտիների, մանկական, գիշերային զբոսանքներին և այլն։ Տուրիստական նոր փաթեթների քննարկումներից հետո քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գ․ Օրբելյանը նոր էքսկուրսիոն փաթեթների մշակման գործում բարձր գնահատեց մագիստրանտների աշխատանքը և շնորհեց համապատասխան հավաստագրեր: