Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
Մարտի 11, 2019Ս. թ. մարտի 5-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության հերթական ամրագրումներից մեկն էր. մագիստրոսական դիպլոմներ ստացան հեռակա ուսուցման շրջանավարտները: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում: Միջոցառման պաշտոնական բացումը կատարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին այս հիշարժան օրվա առթիվ:
Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաև ԱԺ պատգամավոր, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ նախկին մագիստրանտ, Արևելագիտության ինստիտուտի նախկին ասպիրանտ, պ.գ.թ. Վաղարշակ Հակոբյանը, որը ողջույնի խոսքից հետո դիպլոմներ հանձնեց մի քանի շրջանավարտների: Ներկա էին նաև ԳԿՄԿ մագիստրատուրայի ամբիոնների վարիչները, վարչական աշխատակազմի ներկայացուցիչներ:
Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոցի սաները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ աշխատակազմը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով յուրաքանչյուրին իրենց արժանի տեղը զբաղեցնել Հայաստանի Հանրապետության կադրային դարբնոցում: