Մագիստրոսների ևս մեկ սերունդ ավարտեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն
Սեպտեմբերի 17, 2024Ս/թ սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ճանապարհեց իրավագիտության բաժնի շրջանավարտներին:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, տնտ. գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը, որը, շնորհավորելով ուսանողներին մագիստրոսական ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ, մաղթեց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ մասնագիտական դաշտում՝ կայացման գործընթացում։ Իր խոսքում Ա. Սարգսյանը մասնավորապես նշեց. «Վստահ եմ, որ Գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեք ի շահ մեր երկրի և ապագա սերունդների բարեկեցության։ Խնդրում եմ միշտ հիշել, որ Ակադեմիան ազգային արժեք է, որը պետք է պահպանել, զարգացնել և որով պետք է հպարտանալ: Գիտակրթական միջազգային կենտրոնն՝ իր հերթին, Ակադեմիական արժեքների կրողն ու տարածողն է, և ես հույս ունեմ, որ դուք, որտեղ էլ որ լինեք, բարձր կպահեք ինչպես Ակադեմիայի, այնպես էլ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատիվն ու հեղինակությունը: Շնորհավորում եմ մասնագիտական կայացման կապակցությամբ»:
Ուսանողներին ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ նաև Կենտրոնի իրավագիտության ամբիոնի վարիչ իրավ. գիտ. թեկնածու Սիմոն Բաբայանը։ «Լիահույս եմ, որ շուտով ձեզ տեսնելու եմ դատաիրավական բարձ պաշտոններում։ Եղե՛ք հաստատակամ ու համարձակ, պայքարեք ո՛չ թե ընդդեմ, այլ հանուն գաղափարի», - նշեց Սիմոն Բաբայանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին