Գլխավոր էջ





Մշակի՛ր տարբերվող մտածողության և հաղորդակցության գաղտնիքներ

Մայիսի 21, 2021

Ս/թ մայիսի 13-15-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Կ. Սահակյանի և ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները մասնակցեցին «TPA» ընկերության կազմակերպած «NLP մտածողություն և հաղորդակցություն» խորագրով եռօրյա դասընթացներին, որը վարեց արտասահմանից հատուկ հրավիրված թրեյներ Հասմիկ Դանիելը:

Դասընթացի շրջանակներում քննարկվեցին հետևյալ հարցերը. ինչո՞ւ են մարդիկ տարբեր կերպ մտածում նույն հարցի շուրջ, ինչպե՞ս են առաջանում մտքերը մեր ուղեղում, ինչպե՞ս կարող ենք կառավարել մեր մտքերն ու ինչպես ճիշտ հաղորդակցվել մարդկանց հետ և այլն:

Դասընթացներն անցան ակտիվ քննարկումների, թիմային խաղերի միջոցով։ Դրանց ընթացքում մասնակիցներին փոխանցվեցին գործնական գիտելիքներ և հմտություններ, և, որ ամենակարևորն է նոր մշակված տեխնիկայի և մեթոդների կիրառմամբ հնարավոր դարձավ բացահայտել տարբերվող մտածողության և հաղորդակցության գաղտնիքները:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Հանրային կապերի և կարիերայի բաժին