Գլխավոր էջ





Աշխատանքային քննարկումներ ԳԿՄԿ 2022-2026թթ. բարելավման պլանի կատարողականի վերաբերյալ

Մարտի 7, 2024

Ս.թ. մարտի 4-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի նախաձեռնությամբ մեկնարկել են աշխատանքային քննարկումները ԳԿՄԿ 2022-2026թթ. բարելավման պլանի կատարողականի միջնաժամկետ հաշվետվության ներկայացման նպատակով:

Քննարկմանը մասնակցում են ԳԿՄԿ փոխնտօրեններն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հընթացս ներկայացնում են ինչպես իրականացված գործողությունները, այնպես էլ առաջիկայում նախատեսված անելիքները:

Կենտրոնի առաքելությունն իրագործելու և ռազմավարական նպատակներին հասնելու, ինչպես նաև կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար Կենտրոնի բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է ՊԻԳԲ շրջափուլով կառավարման սկզբունքը: ԳԿՄԿ-ի նոր՝ 2024-2029թթ. ռազմավարական պլանավորման հիմքում դրվել են Կենտրոնի տեսլականը, ռազմավարական նպատակները, ինչպես նաև բարելավման պլանի գործողությունները՝ հաշվի առնելով պետական առաջնահերթությունները, աշխատաշուկայի, ՈԱՇ-ի բնութագրիչների փաստաթղթավորված վերլուծությունը, որոնց հիման վրա վերանայվել է Կենտրոնի հավակնությունների մի մասը:

Բարելավման պլանի գործողությունների արդյունավետ իրականացման համար ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժինը շարունակաբար իրականացրել է մշտադիտարկումներ, ընթացքում ցուցաբերել աջակցություն տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին՝ որպես այս կամ այն գործողության պատասխանատուներ, ովքեր առաջնորդվելով հստակ պլան-ժամանակացույցով՝ կազմակերպում են բաժինների աշխատանքները և առաջիկայում արդեն կներկայացնեն գործողությունների արդյունքները միջնաժամկետ հաշվետվության տեսքով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին