Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը վառ է պահում ԳԱԱ ակադեմիկոս Է. Աթայանի հիշատակը

Փետրվարի 10, 2022

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ս.թ. փետրվարի 10-ին մասնակցեց ականավոր լեզվաբան, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աթայանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսներն իրենց զեկուցումներով ներկայացրին ակադեմիկոս Է.Աթայանի գիտակամանկավարժական, գիտական, հրապարակախոսական, թարգմանչական գործունեությունը: Մասնավորապես անդրադարձ եղավ լեզվի կառուցվածքային շարահյուսությանը, արտալեզվական իրականության և մարդկային գործունեության տարբեր դրսևորումների հետ լեզվի կառուցվածքի փոխհարաբերությանը, լեզվի բնույթի աթայանական ընկալումներին, լեզվանշանագիտական նոր դիտարկումներին և այլն: Զեկուցումներում արծարծված հարցերով ամբողջացավ Է. Աթայան գիտնականի, փիլիսոփայի, լեզվաբանի, դասախոսի և կրթության կազմակերպչի կերպարը:

Գիտաժողովը հրաշալի առիթ էր վերհիշելու, մեծարելու մեծ գիտնականին, ևս մեկ անգամ երիտասարդ սերնդի և ուսանողության ուշադրությանը ներկայացնելու իսկական մտավորականի և գիտնականի հրաշալի օրինակը: