Գլխավոր էջ





Բաց դասախոսություն հոգեբանության ամբիոնում

Նոյեմբերի 3, 2016

Նոյեմբերի 2-ին հոգեբանության ամբիոնում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Միջանձնային հարաբերությունների հոգեբանություն» թեմայով, որին մասնակցում էին ԳԿՄԿ-ի  ուսանողներ, դասախոսներ, հրավիրյալ մասնագետներ: Բաց դասախոսության հեղինակն ու վարողն էր հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ժեստ» հոգեբանական ծառայության կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԳԿՄԿ-ի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը: Իր խոսքում նա նշեց, որ հոգեբանության ամբիոնում ավանդույթ է դարձել բաց դասախոսությունների անցկացումը, որոնք վարում են պրոֆեսիոնալ և ճանաչված հոգեբաններ՝ թե՛  հանրապետությունում և թե՛ հանրապետությունից դուրս:
Դասախոսությանը հաջորդեց առաջադրված թեմատիկայով ֆիլմի դիտումը և  ինտերակտիվ քննարկումը՝ ուսանողների և հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում վեր հանվեցին միջանձնային կոնստրուկտիվ փոխհարաբերությունների,  միջանձնային հաղորդակցության ու ժեստերի լեզվի հոգեբանական մեկնության վերաբերյալ մասնագիտական խնդիրներ, առաջադրվեցին լուծման ուղիներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանի հրավերով պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար «Արքետիպերը պրակտիկ հոգեթերապևտիկ աշխատանքում» եռօրյա բաց դասախոսությամբ հանդես եկավ Համառուսաստանյան հոգեթերապևտների լիգայի փոխնախագահ Իրինա Չեգլովան: