Գլխավոր էջ





«Տարածաշրջանային արդի հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթաց

Մարտի 29, 2018

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում սույն թվականի մարտի 13-24-ը անցկացվեց «Տարածաշրջանային արդի հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացը, որին մասնակցեցին ԳԿՄԿ արևելագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և քաղաքագիտության կուրսերի ուսանողները, ինչպես նաև այլ բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:
Դասընթացների կազմակերպիչ, ԳԿՄԿ հանրային կապերի պատասխանատու Միկիչ Փարսադանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Ներկայացվեց նաև ԳԿՄԿ-ում իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերը:
Դասախոսություններով հանդես եկան ոչ միայն ԳԿՄԿ-ի և արևելագիտության ամբիոնի դասախոսները, այլև ոլորտի լավագույն փորձագետները: Դասընթացի վերջին օրը Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց, թե ինչպես սկսել «առաջին քայլերը» գիտության մեջ, խոսեց միջազգային չափանիշներին համապատասխան հոդվածներ և հետազոտական աշխատանքներ կազմելու մասին:
Նշենք, որ դասընթացն անցավ ակտիվ քննարկումներով և նպաստեց ուսանողների աշխարհայացքի և գիտելիքների ընդլայմանը: Դասընթացի վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր: