«Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքը
Դեկտեմբերի 3, 2018Ս.թ. նոյեմբերի 23 - դեկտեմբերի 1-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնը և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը և Ուսանողական գիտական ընկերությունը անց կացրին «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքը (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք, 2-րդ հարկի 2.1 լսարանում):
Դասախոսություններով հանդես եկան՝
Նոյեմբերի 23 - բ.գ.թ. Արմեն Իսրայելյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Իրանի նախագահ Հասան Ռուհանիի կառավարության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»:
Նոյեմբերի 24 - պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հայկական հարցի հոլովույթը 1940-ական թթ.-ից մինչև արդի փուլը»:
Նոյեմբերի 28 - պ.գ.թ. Բենիամին Մաիլյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հետխորհրդային Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ աբխազական և հարավօսական հիմնահարցերի համատեքստում»:
Նոյեմբերի 29 - պ.գ.թ. Լիանա Մամյանը (Երևանի պետական համալսարան), թեմա՝ «Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների գործունեության առանցքում»:
Դեկտեմբերի 1 - Ծաղկանուշ Միրզոյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան), թեմա՝ «Տարածաշրջանային կլիմայական փոփոխությունները և բնակչության պարենային անվտանգության հիմնախնդիրները»:
Դասընթացները տեղի ունեցան Գիտակրթական միջազգային կենտրոնի (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք) 2-րդ հարկի 2.1 լսարանում: