Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն ընդլայնում է համագործակցությունը Կրակովի մանկավարժական համալսարանի հետ

Փետրվարի 24, 2023

Ս/թ փետրվարին ստորագրվեց փոխգործակցության նոր համաձայնագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Լեհաստանի Կրակովի մանկավարժական համալսարանի միջև միասնական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով:

Լեհաստանի Կրակովի մանկավարժական համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն համատեղ ծրագրեր է իրականացրել բնապահպանության և բնօգտագործման ոլորտում, իսկ այժմ նոր համաձայնագրով ընդլայնվում են համագործակցության եզրերը, որի շրջանակներում կկազմակերպվի երկկողմ համագործակցություն նաև երկրաբանության, կրթության կառավարման, մանկավարժության և հոգեբանության ոլորտներում համատեղ հետազոտությունների անցկացման, ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման նպատակով: Առանձնակի կարևորվում է միջառարկայական տիրույթում համատեղ հետազոտական և ուսումնական գործընթացների կազմակերպումը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին