Համագործակցության պայմանագիր
Դեկտեմբերի 5, 20152015 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Գ. Սարգսյանը և Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ա. Ֆեդուլինը պայմանագիր կնքեցին` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կրթական տուրիզմի զարգացման վերաբերյալ:
Կողմերը որոշեցին.
- համատեղ ռազմավարություն մշակել «Տուրիզմ» մասնագիտությամբ որակյալ շրջանավարտներ պատրաստելու ուղղությամբ,
- համատեղ մշակել և խմբագրել «Տուրիզմ» մասնագիտության հիմնական կրթական ծրագրերը,
- երկրորդ կողմին հրավիրել մասնագիտական և գիտագործնական միջոցառումների` հյուրանոցային բիզնեսի զարգացման հարցերով,
- «Տուրիզմ» մասնագիտության գծով իրականացնել փոխանակման և վերապատրաստման ծրագրեր. համալսարանի և կենտրոնի ուսանողների ընդունելությունը կազմակերպել ակադեմիական փոխանակման պայմանով:
«Տուրիզմ» մագիստրոսական ծրագրի շրջանակներում համագործակցությունը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի միջև կծառայի հայ-ռուսական կապերի խորացմանը ինչպես մշակույթի և կրթության բնագավառում, այնպես էլ քաղաքական ոլորտում, որն իր հերթին կնպաստի երկու երկրների միջև տուրիզմի դինամիկ զարգացմանը: