Շարունակական մասնագիտական վերապատրաստումները՝ ժամանակի պահանջ
Դեկտեմբերի 15, 2017Հաշվի առնելով մշտապես փոփոխվող աշխատաշուկայի պահանջները և շարունակական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը որակյալ կրթություն տրամադրելու նպատակով, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, օտար լեզվի դասախոս Արուսյակ Հարությունյանը ս.թ. նոյեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Ամերիկյան խորհուրդները Հայաստանում կողմից կազմակերպված «TOEFL IBT Propell workshop» աշխատաժողովին, իսկ ս.թ. նոյեմբերի 20-21-ին մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Հայաստանում անգլերեն դասավանդողների ասոցիացիայի («ԱԵԼՏԱ») կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստողների վերապատրաստմանը՝ նվիրված քննական դատողությանը: