Գլխավոր էջ





Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգը և տեսությունները

Մայիսի 5, 2016

/թեմատիկ դասախոսություններ/
«Զանգակ» հրատարակչություն, 2016 թ.

 

«Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգը և տեսությունները» գիտամեթոդական աշխատությունը ներառում է համանուն մագիստրոսական դասընթացի դասախոսությունները և համապատասխան նյութեր ու հանձնարարվող գրականության ցանկ:
Աշխատության մեջ ներկայացված են «միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության էությունը, նոր և նորագույն ժամանակների միջազգային հարաբերությունների համակարգերի պատմական զարգացման ուղին, տիպերը, միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի ձևավորման պատմական պայմաններն ու առանձնահատկությունները, բնութագրված են արդի միջազգային հարաբերությունների առանցքային և համընդհանուր հիմնախնդիրները, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության զարգացման հիմնական միտումներն ըստ միջազգային հարաբերությունների տեսությունների:
Աշխատությունը նախատեսված է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների և արդի միջազգային հարաբերությունների հիմնախնդիրներն ուսումնասիրողների համար:

Աշխատությունը կարելի է ձեռք բերել «Նոյյան տապան», ԵՊՀ-ի, ինչպես նաև Մետրոպոլիտենի Գ. Նժդեհ կայարանին կից գրախանութներում: