Գլխավոր էջ





Խորհրդակցություն ԳԿՄԿ-ում

Ապրիլի 7, 2016

Կենտրոնի ինստիտուցիոնալ հավատար-մագրման գործընթացի մեկնարկի հետ կապված ս/թ ապրիլի 6-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մասնագիտական ամբիոնների վարիչների, համակարգողների և վարչական անձնակազմի մասնակցությամբ:
Օրակարգում ներառված հարցերն էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, միջազգայնացման գործընթացը և նրանում առկա խնդիրները, վեբկայքի  թարմացումը և ԵՄ Տեմպուս «Վերիտաս» ծրագրի արդյունքների ներկայացումը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական մասի պետ Երջանիկ Զարգարյանը և կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը ներկայացրին Կենտրոնի հավատագրման գործընթացի ներկայիս վիճակը, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանն ամփոփեց Կենտրոնի միջազգայնացման ոլորտում առկա խնդիրները, ներկայացրեց մասնագիտական ամբիոնների կատարելիք գործողությունները՝ ուղղված Կենտրոնի միջազգայնացմանը, քննարկվեցին նաև վեբկայքի պարբերական թարմացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցության ավարտին Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց «Վերիտաս» ծրագրի արդյունքները՝ նշելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ կատարած և կատարվելիք գործողությունները: