Գլխավոր էջ





Տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների հանրապետական գիտաժողովը

Մարտի 23, 2023

Ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ու­նեցավ «Մերձավոր Արևե­լք. պատմություն, մշակ­ույթ, արդիականությու­ն» խորագրով երիտասարդ հետազոտողների հանր­ապետական գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտութ­յան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջա­զգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Ուսանողական խորհրդի համատեղ ջա­նքերով։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արևե­լագիտության ինստիտու­տի տնօրեն Ռոբերտ Ղազ­արյանը՝ կարևորելով նմանօրինակ գիտական միջոցառումների իրականացման անհրաժ­եշտությունը երիտասարդ կադրերի պատրաստման, գիտության և կրթությ­ան միջև կապի ամրապն­դման տեսանկյունից։

Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ գիտա­կրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ընդգծեց, որ արևելագիտական մտքի զարգացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ գտնվում ենք բավականին բարդ տարածաշրջանում, որտեղ այսօր կատարվում են աշխարհաքաղաքական տարաբնույթ իրադարձություններ: «Հայ ժողովուրդը արևելքի բարեկամ ժողովուրդների հետ ունի հազարամյակների պատմություն, և շատ կարևոր է մեզ համար հետազոտելու և հասկանալու մերձավոր արևելքի երկրների քաղաքակրթական, մշակութային և պատմական առանձնահատկությունները, որը թույլ կտա զարգացնելու և ամրապնդելու այդ երկրների հետ մեր կապերը և ստեղծելու լրացուցիչ հնարավորություններ տարբեր ոլորտներում փոխգործակցության համար», - նշեց Ա.Սարգսյանը։

Գիտաժող­ովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ արևելագիտությ­ան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ԵՊՀ, ՀՊՄՀ և հայաստանյան այլ գիտա­կրթական կենտրոնների երիտասարդ գիտաշխատո­ղներ, ասպիրանտներ, մագիստրոսներ, ուսան­ողներ։

Զեկուցումների թեման­երի ընդգրկումը բավակ­ան լայն էր. քննարկվե­ցին թեմաներ ադրբեջան­ական պատմազեղծարարու­թյան, հայ գորգագործո­ւթյան, Իրանի, Արաբական Արևելքի, Կովկասյան տարածաշրջանի, միջն­ադարյան Եվրոպայում մահվան վերաբերյալ ընկ­ալումների, մոնղոլական ցեղերի ծագումնաբանու­թյան, միջնադարյան հա­յկական և եվրոպական դատաստանագրքերում կնոջ իրավունքների և այլ ուշագրավ հարցերի վերաբերյալ։

Գիտաժողովի ամփոփմամբ մասնակիցներին շնոր­հվեցին հավաստագրեր։ Գիտաժողովի լավագույն զեկուցումները գրախո­սություն անցնելուց հետո կհրատարակվեն գիտական հոդվածների ժողովածուի տեսքով։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին