Գլխավոր էջ





«Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով

Հունիսի 21, 2023

Ս.թ. հունիսի 21-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը միտված էր ներկայացնելու պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների հիմնարար և կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա․ Սարգսյանը, ով նշեց, որ արդեն ավանդույթ դարձած ամենամյա այս գիտաժողովը կարևոր հարթակ է ստեղծում բաց երկխոսության, գիտելիքների փոխանակման և փոխգործակցության համար և հորդորեց մասնակիցներին օգտվել այս հնարավորությունից՝ համագործակցելու, ստեղծելու նորարական գաղափարներ և ձևավորելու մրցունակ կրթության և գիտության ապագան:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանը և ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանը՝ արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին։

Գիտաժողովը բավական լայն ընդգրկում ուներ, որին մասնակցեցին գիտնական-հետազոտողներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, ասպիրանտներ, հայցորդներ, մագիստրոսներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ինստիտուտներից և գիտակրթական կենտրոններից, ինչպես նաև ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից:

Գիտաժողովի ընթացքում բանախոսները հանդես եկան արդիական զեկուցումներով և ներկայացրին իրենց հետազոտությունների արդյունքները։

Հատկանշական է, որ գիտաժողովին ընդառաջ արդեն իսկ լույս է տեսել մասնակիցների զեկուցումներն ամփոփող գիտական հոդվածների էլեկտրոնային ժողովածուն,  որտեղ կարելի է ծանոթանալ գիտաժողովի բազմաժանր և տարբեր գիտակարգերին վերաբերող զեկույցների ընդլայնված տարբերակներին։

Արդեն ավանդույթ դարձած գիտաժողովի մեկնարկը հաջողված էր. ծավալվեցին բավականին հետաքրքիր քննարկումներ, որի ընթացքում հնչած տեսակետներն ու դիտարկումները լավագույն ուղենիշներ կարող են հանդիսանալ կրթության և գիտության զարգացման գործում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին