Հետազոտական պրակտիկային նվիրված կոնֆերանս
Մարտի 16, 2021Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի մագիստրանտների հետազոտական պրակտիկային նվիրված կոնֆերանսը , որին ներկա էին ԳԿՄԿ տնօրինությունը, հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմը, ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի ուսումնական ու գիտահետազոտական բազա հանդիսացող «Ժեստ» հոգեբանական ծառայությունների կենտրոն Մարիամ Մեհրաբյանն ու կենտրոնի հոգեբաններն ու աշխատակիցները, ովքեր մանրամասնորեն ներկայացրեցին հետազոտական պրակտիկայի ընթացքում մագիստրանտների հետ կատարած աշխատանքային ողջ սպեկտրը, մագիստրանտներին տրամադրած հոգեբանական գործիքակազմն ու մասնագիտական ներուժը: Կոնֆերանսին մասնակցում էին մագիստրանտներ ու ասպիրանտներ ինչպես ԳԿՄԿ-ից այնպես էլ հանրապետության մյուս բուհերից, որոնց այցը նպատակ էր հետապնդում ծանոթանալ ԳԿՄԿ-ում իրականացվող հետազոտական պրակտիկայի հնարավորություններին, առանձնահատկություններին ու մագիստրանտների ձեռքբերումներին` պրակտիկայի ավարտից հետո:Կոնֆերանսին մասնակից մագիստրանտները հանդես եկան պրեզենտացիաներով:
Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանի ու հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանի «Ոչ խոսքային հաղորդակցման հոգեբանական առանձնահատկությունները» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: