«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթում Մ.Սարգսյանն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի
Հունիսի 21, 2024Ս.թ. հունիսի 15-ին ամփոփվեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի արդյունքները:
«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի արդյունքում «Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը մրցանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին