Դասընթացների համեմատական վերլուծություն
Մայիսի 27, 2019ԳԿՄԿ դասախոսներ Լիլիթ Սահակյանը և Գևորգ Տեփանոսյանը, որոնք MENVIPRO ծրագրի շրջանակներում պատասխանատու են «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» դասընթացի մշակման և արդիականացման համար, տվյալ դասընթացի առարկայական նկարագիրը համեմատում են Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի նույնատիպ դասընթացի առարկայական նկարագրի հետ Նեապոլի համալսարանի երկրի մասին գիտությունների, բնապահպանության և ռեսուրսների դեպարտամենտի պրոֆեսոր Ստեֆանո Ալբանեզեի ղեկավարությամբ: SWOT վերլուծության խումբը հաջողությամբ շարունակում է իր աշխատանքները: